Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապշած էի մնացել, որ համազգեստով ոստիկանին նման վերաբերմունք էին դրսեւորում». Վկա ոստիկանը՝ Գեւորգ Սաֆարյանի մասին

Հուլիս 07,2016 16:25

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հուլիսի 7-ին շարունակվում էր Գեւորգ Սաֆարյանի գործի քննությունը:

Գեւորգ Սաֆարյանի մուտքը դատարան ուղեկցվեց ծափահարություններով եւ «Գեւորգ» վանկարկումներով: Դատական նիստի ընթացքում գործին ներգրավվեց դատախազ Պետրոս Մարտիրոսյանը, նաեւ հարցաքննվեց վկա ոստիկան Լեւոն Մզրոխյանը:

Վկան ասաց, որ Գեղամ Խաչատրյանի աջ կողմում է, տեսել է, թե ինչպես է Գեւորգ Սաֆարյանը հարվածում Գեղամ Խաչատրյանին, վերջինս ընկել է: Ըստ նրա, միջադեպը տեւել է հինգը րոպե: Վկան հայտարարեց, որ միջադեպի ներկաներից ճանաչում էր միայն Գեւորգ Սաֆարյանին: Նա հայտնեց, որ բոլորը սեռական բնույթի հայհոյանքներ էին անում, հայհոյանքներին ո՛չ ինքը, ո՛չ իր գործընկերները չեն պատասխանել, նա ասաց նաեւ, որ ոստիկանները ոչ մեկին չեն հարվածել, իսկ երբ ամեն ինչ հանդարտվել է, վկան Գեղամ Խաչատրյանի մոտ վնասվածք է նկատել:

Gevorg SafaryanՊատասխանելով պաշտպան Տիգրան Հայրապետյանի հարցին՝ վկան պատասխանեց, որ չի հիշում, թե միջադեպի ժամանակ Գեւորգ Սաֆարյանը եղե՞լ է, թե՞ ոչ, երբ տոնածառով տղամարդու նկատմամբ կիրառվել է ոտնակի հնարքը:

Տիգրան Հայրապետյանը հայտարարեց, որ վկայի ցուցմունքում հակասություններ կան, Լեւոն Մզրոխյանն էլ պատասխանեց, որ չի կարող ասել, թե երբ է Գեւորգ Սաֆարյանը եկել: Վկան փաստաբանի խնդրանքով մանրամասնեց միջադեպը, նա ասաց, որ Գեւորգ Սաֆարյանը հայհոյելով մոտեցավ եւ հարվածեց Գեղամ Խաչատրյանին, վերջինս «վայր իջավ», իսկ թե հետո ինչ եղավ, վկան չէր հիշում:

Տիգրան Հայրապետյանը նկատեց, որ վկան պարզ հիշում էր միայն հարվածի հատվածը, նա հետաքրքրվեց, թե այդ դեպքում ինքն ապշած էր մնացել, որ համազգեստով ոստիկանին նման վերաբերմունք էին դրսեւորում: Այս հայտարարությունը լսելով դահլիճը փռթկաց:

Դատարանը սանկցիա կիրառեց դահլիճում ներկա երկու տղամարդու նկատմամբ եւ ընդմիջում հայտարարեց, որպեսզի կարգադրիչները կարողանան նրանց դատարանի դահլիճից դուրս հանել: Դահլիճում ներկաները բորբոքվեցին եւ սկսեցին բողոքել, նրանց Գեւորգ Սաֆարյանը հորդորեց հանգիստ մնալ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031