Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Գյոկչյան. «Հավաքականում երկրորդ կենտրոնականի կարիք ունենք»

Հուլիս 07,2016 16:48

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը այսօր ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ խոսելով փոքր երկրների Եվրոպայի առաջնության խաղերի մասին, ասաց, որ շատ դժվար հանդիպումներ էին եւ իրենք գիտեին, որ հեշտ չի լինելու: «Մի փոքրիկ խնդիր ունեինք խաղակցվածության հետ կապված: Հանդիսատեսին եւ հեռուստադիտողներին թվում է, թե մենք հեշտ էինք հաղթում: Բայց դա մեզ տրվում էր մեծ դժվարությամբ: Մեր մրցակիցները թույլ չէին, իսկ հաղթանակները խոսում են մեր ուժեղ լինելու մասին»:

Տիգրան Գյոկչյանը նաեւ խոսեց հավաքականի թույլ օղակների մասին: Նրա խոսքերով, երկրորդ կենտրոնականի կարիք կա, ինչը հայկական բասկետբոլում միշտ էլ խնդիր է եղել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031