Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Պողոսյան. «Եթե պարտություններ լինեն, մեզ միանգամից չգնդակահարեք»

Հուլիս 07,2016 16:58

Փոքր երկրների Եվրոպայի չեմպիոն բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը, հավաքականի երեք երիտասարդ խաղացողներ եւ ՀԲՖ փոխնախագահ Արա Պողոսյանը այսօր հանդիպեցին լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

Արա Պողոսյանն ասաց, որ ներկայիս հավաքականը կազմավորելու համար երկար տարիների աշխատանք է կատարվել նախ պատանի ու երիտասարդ բասկետբոլիստների շրջանում: Նրա խոսքերով այսօր ազգային հավաքականի հիմնական անդամներից ոմանք հանդես են եկել երիտասարդական թիմում:

Եվրոպայի այս առաջնությունում տարած հաղթանակը ենթադրում է արդեն այս տարվանից Հայաստանում պրոֆեսիոնալ ակումբ ստեղծել, որը կխաղա Ռուսաստանի Սուպեր լիգայում, Եվրոպայի գավաթներից որեւէ մեկում:

Խոսելով հանրապետությունում բասկետբոլը զարգացնելու ծրագրերի մասին՝ Արա Պողոսյանը նշեց, որ, ցավոք, այսօր Հայաստանում շատ թե քիչ որակյալ բասկետբոլիստներ չկան, որոնք կարող են մոտ ժամանակներում համալրել ակումբն ու ազգային հավաքականը: «Երկար տարիների աշխատանք է անհրաժեշտ, առնվազն՝ 10 տարի: Նախ, պետք է մասսայականություն ապահովել՝ մոտ 10 հազար պարապող, որոնցից ոմանք հնարավոր է համալրեն հավաքականը», – ասաց նա:

Ֆեդերացիայի փոխնախագահը նաեւ խոստացավ, որ իրենք աշխատելու են այսուհետեւ էլ ուրախացնել հայ մարզասերներին: Բայց նաեւ ավելացրեց. «Հաղթանակներ տոնելու ցանկությունը շատ մեծ է, ինչի համար անելու ենք ամեն բան: Բայց սա սպորտ է ու պարտություններից էլ հնարավոր չէ խուսափել: Խնդրում ենք, եթե պարտություն ունենանք, մեզ միանգամից չգնդակահարեք»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031