Լարիսա Ալավերդյանը, Հրանուշ Խառատյանն ու Կարինե Դանիելյանը համատեղ ստորագրել են հայտարարություն, որով իշխանություններին մի շարք կոչեր են անում:
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը հստակեցրեց, թե պահանջում են հրաժարվել այն բոլոր հիմքերից, որոնք շրջանառության մեջ են դրված, որտեղ ուղղակի աղավաղվում է Արցախի հարցը:
Լարիսա Ալավերդյանը նշեց, թե այնպիսի տպավորություն են ստացել, որ անուղղակի ինչ-որ ձևերով ուզում են ընտելացնել Հայաստանի և Արցախի հասարակությանը տարածքների հանձնման միջոցով հարցի լուծման դրական արդյունքներին: Լարիսա Ալավերդյանը շեշտեց. «Սա մեզ համար անընդունելի է. լինի դա մեկ, թե յոթ շրջան, որոնք երբևէ չեն պատկանել Ադրբեջանին ու ճիշտ այնպես, ինչպես բոլշևիկյան Ռուսաստանն ու քեմալական Թուրքիան են արել, հիմա էլ ցանկանում են նույնն անել: Դա ամենասխալ ճանապարհն է»:
Հայտարարությամբ կին հասարակական գործիչները կոչ են անում ՀՀ իշխանություններին պահանջել Արցախի` բանակցային գործընթացի վերադարձ:
Կարդացեք նաև
Լարիսա Ալավերդյանը տեղեկացրեց, որ իրենք կողմնակից են այն թեզի, որ եթե տեսնում ենք, որ «իշխանությունները պատրաստ չեն կամ չեն կարողանում իրականացնել լիարժեք իշխանությունը, ապա ժողովուրդը հստակ դա կանի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































