Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը պետք է դիմի իր խոստացած պատասխան քայլերին, որոնց դեպքում Հայաստանը պետք է զգոն և ուշադիր լինի. «168 ժամ»

Հուլիս 09,2016 09:50

ՆԱՏՕ-ի այս գագաթաժողովի ընթացքում կընդունվեն փոքր-ինչ ավելի կոշտ որոշումներ, քան նախորդ գագաթաժողովին: Բայց ՆԱՏՕ-ի որոշ անդամ երկրներ խուսափում են ուժի ցուցադրությունից, խուսափում են Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումից, ուստի, կարծում եմ, Ռուսաստանը չի զարմանա գագաթաժողովի արդյունքներից»,- «168 ժամի» հետ զրույցում ասել է Վրաստանի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Վրաստանի ԱԳ նախկին նախարար Իրակլի Մենագարիշվիլին՝ անդրադառնալով ՆԱՏՕ-ի Վարշավյան գագաթաժողովի հնարավոր արդյունքներին:

Նրա համոզմամբ՝ եթե նույնիսկ Ռուսաստանը զարմանա, պետք է դիմի իր խոստացած պատասխան քայլերին, որոնց դեպքում Հայաստանը պետք է զգոն և ուշադիր լինի:

«Կարծում եմ՝ ՀՀ իշխանությունները կգնահատեն պահի լրջությունը, ինչպես միշտ են անում»,- ակնարկել է վրացի դիվանագետը:

Իր հերթին՝ գերմանացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտը նշել է, թե ՆԱՏՕ-ն զգույշ է լինելու, հենց այդ պատճառով էլ հայտարարվել է Ռուսաստանի հետ երկխոսության անհրաժեշտության մասին: Նրա խոսքով՝ արևմտյան կառույցները ձգտում են հնարավորինս քաղաքական-դիվանագիտական ուղիներով լուծել առաջացած խնդիրները: «Այդ պատճառով փորձում են հեռու մնալ այնպիսի որոշումներից, որոնք կհրահրեն Ռուսաստանին՝ կարծելով, որ ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներում պաշտպանական համակարգերի փոփոխությունը՝ ընդլայնումը, համալրումը նոր ուժերով, արդեն իսկ որոշակի ուղերձ կդառնա Ռուսաստանի համար»,- նկատել է Ստյուարտը:

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031