Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյանը մտադիր է $ 10 մլն ներդնել նոր հիմնադրամում

Հուլիս 11,2016 11:54

Գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանն ասել է, որ IDeA հիմնադրամը գործընկերների հետ ավարտին է հասցնում Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology-FAST) գործարկման հարցերը, որն ուղղված է Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունների համար միջավայր զարգացնելուն եւ հայաստանյան ու միջազգային գիտական հանրությունների գիտական, տեխնոլոգիական ու ֆինանսական ռեսուրսները մոբիլիզացնելուն։

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDeA) համահիմնադիրն ասել է այս մասին այսօր հրապարակված հարցազրույցում:

 «Մենք դիտարկում ենք հիմնադրամի զարգացման համար $10 մլն-ի չափով առաջնային ֆինանսավորման տրամադրման հնարավորությունը եւ հաջորդիվ

միջոցների հավաքագրման գլոբալ արշավի կազմակերպումը՝ հիմնադրամի ծավալը երեք տարվա ընթացքում մինչեւ $200 մլն հասցնելու նպատակով։ Քննարկվող մոդելի համաձայն, FAST-ը կարող է դառնալ խառը գրանտա-վենչուրային ֆինանսավորման գործիք, իսկ հիմնադրամի կառավարումը կիրականացվի խորհրդատվական խորհրդի կողմից», – ասել է Վարդանյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք այս հղումով:

 

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031