Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանը «հիշում» է «կուկուռուզնիկը»

Հուլիս 11,2016 17:00

Արշակունյաց փողոցի շենքերից մեկի պատին 1979 թվականի Երիտասարդական պալատն է՝ «Կուկուռուզնիկը»: Այս անունը գյումրեցիներից փոխ առան երեւանցիները: Հիշեցնենք, որ կառույցը նվիրված էր նախկին Խորհրդային Միության հիմնադրման 50-ամյակին: Գրեթե բոլոր միութենական հանրապետություններում իշխանությունները հանձնարարականներ իջեցրին՝ բոլոր հանրապետությունների մայրաքաղաքներում երիտասարդական պալատներ կառուցել։

Մեր պալատի ճարտարապետներն էին Հրաչյա Պողոսյանը, Արթուր Թարխանյանն ու Սպարտակ Խաչիկյանը: Կառույցը քանդվեց 2005 թվականին՝ Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ` տեղում ժամանակակից, բազմահարկ շինություն կառուցելու պայմանով: Սակայն արդեն տասը տարուց ավելի է՝ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող այս վայրում ոչ միայն շենք չի կառուցվում, այլեւ տարածքը օգտագործվում է ավազահանքի տեղ:
Լուսանկարը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

 

«Առավոտ»

09.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vahan says:

    ԱՅՆՊԻՍԻ ՏՊԱՈՐՈՒԹՅՈՒՆԵ ՈՐ ԱՆԱԶԳ ԱՆՀԱՅՐԵՆԻՔ ՇՈՒՆ ՇԱՆ ՈՐԴԻ ՂԵԿԱՎԱՐԻԿՆԵՐԸ ՈՐՏԵՂ ԾԵԾԵՆ ԿԵՐԵԼ ԱՆԽՆԱ ՈՉՆՉԱՑՆՈՒՄԵՆ ԿԱՌԾԵԻՈՎ ՈՐ ԿՄՈՌԱՆԱՆ ՎԻՐԱՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՆԱՐԵԿԸ ԹՈՂ ԻՄԱՑԱԾ ԼԻՆԻ ՈՐ ՈՉ ՄԻԱՅՆ ԻՐ ԱՅԼև ԻՐ ԾՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎՐԱԻՑ ՀՆԱՐԱՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՈՒՆԵՆԱ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՔԱՆԴԻՉԻ ԽԱՐԱՆԸ ՋՆՋԻ

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031