Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի մանկապարտեզները 5-րդ տարին անընդմեջ նոր գույքն են ստանում

Հուլիս 12,2016 12:43

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հինգերորդ տարին անընդմեջ համայնքային ենթակայության մանկապարտեզներին նոր գույք է բաշխվում: Այս տարվա ծրագրով նախատեսված է տրամադրել երկհարկանի և եռահարկ մահճակալներ, սառնարաններ ու աթոռակներ: Համայնքային ենթակայության համար 33,30, 160 և քաղաքապետարանի ենթակայության համար 154 մանկապարտեզներում սառնարանների և աթոռակների բաշխման աշխատանքների ընթացքին է հետևել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը: Նշենք, որ գույքի բաշխման գործընթացն իրականացվում է նախնական գույքագրման արդյունքում`ըստ տնօրենների ներկայացրած համապատասխան պահանջարկի: Մասնավորապես լրացուցիչ սառնարաններ և աթոռակներ տրամադրվել են մեծ թվաքանակով երեխաներ ունեցող մանկապարտեզներին: Այսպիսով, ծրագրի արդյունքում համայնքային ենթակայության բոլոր 160 մանկապարտեզները ներկայում ապահովված են անհրաժեշտ քանակի սառնարաններով, իսկ նախորդ տարվանից`նաև  խոհանոցի համար նախատեսված կենցաղային նոր գույքով: Այս կերպ ապահովվել են սննդի անվտանգության բոլոր չափանիշներն ու համապատասխան պահանջները:

Մանկապարտեզներին 2016 թվականի ծրագրով շուրջ 200 միլիոն դրամ արժեքով գույքի բաշխման գործընթացը կավարտվի սեպտեմբերի սկզբին: Առիթից օգտվելով՝ Գայանե Սողոմոնյանը հետևել է նաև սննդի պահպանման պայմաններին ու համոզվել, որ ամեն ինչ նախատեսվածի շրջանակում է: Մանկապարտեզների տնօրենները նշել են, որ գույքային թարմացման ծրագրի արդյունքում պարբերաբար նոր գույք են ստացել ու գրեթե լիովին թարմացրել մաշվածն ու հինը: Երեխաների ծնողներն էլ ընդգծել են, որ թարմ գույքով ապահովված մանկապարտեզներ հաճախելը փոքրիկներին կրկնակի ուրախություն է պարգևում, և իրենց գոհունակությունը հայտնել ծրագրի իրականացման համար:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031