Լրահոս
Օրվա լրահոսը

«Եղիցի լույս» մրցանակ՝ Ռոման Բալայանին

Հուլիս 13,2016 16:41

Հուլիսի 13-ին Մայր աթոռի Գեւորգյան ճեմարանում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի եւ հայ եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» մրցանակ շնորհվեց անվանի կինոռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Ռոման Բալայանին:

Մրցանակը շնորհվում է 2012 թվականից՝ Ամենայն հայոց հայրապետի օրհնությամբ: Ինչպես նշեց Մայր աթոռի հոգեւոր կրթական բարձրագույն հաստատությունների վերատեսուչ տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը, Ռոման Բալայանը «Եղիցի լույսի» 5-րդ դափնեկիրն է:

gohar1 gohar2 gohar3 gohar4«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը նշեց. «Ինձ համար շատ դժվար է ներկայացնել Ռոման Բալյանին: Նրա մասին բոլորը գիտեն համաշխարհային կինոյում: Դժվար է լինել մեծ արվեստագետ, մեծ հայ եւ մեծ մարդ: Նա «Ոսկե ծիրանի» հիմնական սյուներից է, օգնում է մեզ կայանալ: Մենք բոլորս մեծացել ենք Ռոման Բալայանի ֆիլմերի պատգամներով»:

Պարոն Խաչատրյանը հավելեց, թե ընդդիմախոսներն ասում են, որ Ռոման Բալայանը Հայաստանում ոչ մի ֆիլմ չի նկարել: «Ոսկե ծիրանի» հիմնադիր տնօրենի ձեւակերպմամբ՝ հայ մարդը որտեղ էլ ֆիլմ նկարի, միեւնույն է, նրա արվեստը հայկական է:

1gohar goharՄայր աթոռի արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն գերաշնորհ տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, որ Ռոման Բալայանի բարեկամներից է ու նրան ճանաչում է ավելի քան 10 տարի, ասաց. «Բալայանը ինչպես իր ֆիլմերն է նկարում, այդպես էլ ապրում է»:

Սրբազանի ձեւակերպմամբ՝ «Եղիցի լույս» մրցանակը իսկապես գտավ իր արժանի տիրոջը. «Այն բարձր բարոյական լույսը, որ ճառագում է Ռոման Բալայանի արվեստից, նրան արժանի է դարձնում մրցանակին»:

Ռոման Բալայանը շնորհակալություն հայտնեց մրցանակի համար ու ցանկություն հայտնեց, որ հաջորդ «Եղիցի լույսը» հանճարեղ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին շնորհվի:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031