Լրահոս
Օրվա լրահոսը

Համատեղ ստուգայցեր`մեքենաների կայանմանը խոչընդոտող արգելապատնեշների վերացման և այլ ուղղություններով

Հուլիս 14,2016 12:36

Վերջին շրջանում մայրաքաղաքում ավելացել էին տնտեսվարողների կողմից փողոցների որոշակի հատվածներում ավտոկայանմանը ապօրինաբար խոչընդոտող մետաղյա արգելապատնեշների տեղադրման դեպքերը: Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության, քաղաքապետարանի «Երևանտրանս» ընկերության և ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ուժերով շուրջ 2 շաբաթ է՝ համատեղ ստուգայցեր են կազմակերպվում`անթույլատրելի այս երևույթը մայրաքաղաքում վերացնելու նպատակով:

Հերթական համատեղ ստուգայցի ընթացքում ևս մի քանի փողոցներից առգրավվել են մետաղյա արգելապատնեշներ, իսկ դրանք տեղադրող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կազմվել են վարչական արձանագրություններ: Այս գործընթացին զուգահեռ՝ խիստ վերահսկողություն է իրականացվում չսահմանված վայրերում մեքենաների կայանման և ավտոկայանատեղերում քաղաքացիներից ապօրինի դրամահավաքի դեպքերը բացատրելու և վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Գործընթացը շարունակական է լինելու:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031