Լրահոս
Օրվա լրահոսը

Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատը քաղաքի բյուջե չի մուծել բնապահպանական վճարները

Հուլիս 14,2016 12:57

ԲՀԿ պատգամավորները Ալավերդիում են

Այսօր ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչներն Ալավերդի քաղաքում հանդիպել են բնակիչների հետ, ծանոթացել բնակիչների բարձրացրած բազմաթիվ խնդիրներին։ Այս օրերին Ալավերդի քաղաքում աղմուկ բարձրացրած թիվ մեկ խնդիրը քաղաքի թվով 6 մանկապարտեզների փակումն է, որը առաջացրել է բնակիչների բողոքը։ Ալավերդցիները ԲՀԿ պատգամավորներին տեղեկացրեցին, որ քաղաքի մանկապարտեզների փակումը իրենց կանգնեցրել է անելանելի վիճակի առջեւ եւ խնդրեցին միջամտել՝ հարցը արագ կարգավորելու համար։ Ըստ բնակիչների,  պատճառն այն է, որ քաղաքի բյուջեն չի ստացել այն գումարները, որ պետք է վճարեր Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատը որպես բնապահպանական վճար, ինչի պատճառով քաղաքի բյուջեից մանկապարտեզների ֆինանսավորումը ժամանակավորապես կասեցվել է։

ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն ու խմբակցության պատգամավորները խոստացան խնդիրը ներկայացնել կառավարությանը, քանզի նշյալ կոմբինատը որեւէ իրավունք չունի չկատարելու օրենքով սահմանված իր պարտականությունը եւ քաղաքը կանգնեցնելու նման խնդրի առջեւ։

ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները ալավերդցիների հետ քննարկել են նաեւ ներքաղաքական, սոցիալ-տնտեսական եւ ԼՂ հիմնախնդրին առչվող մի շարք հարցեր, պատասխանել բնակիչներին հուզող բազմաթիվ հարցերի։

ԲՀԿ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031