Լրահոս
Օրվա լրահոսը

Առնվազն 80 զոհ Նիսում. Հայաստանը դատապարտում է (Տեսանյութ)

Հուլիս 15,2016 08:41

«Մենք վճռականորեն դատապարտում ենք Նիսում տեղի ունեցած հարձակումը: Խորապես ցավակցում ենք զոհերի հարազատներին»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի խոսնակ Տիգրան Բալայանի Twitter-ի պաշտոնական էջում:

Երեկ երեկոյան տեղական ժամանակով ժամը 10:30-ի սահմաններում Ֆրանսիայի Նիս քաղաքում առափնյա Պրոմենադ դեզ Անգլե բուլվարում՝ Բաստիլի գրավման օրվան նվիրված հրավառությունից հետո բեռնատար ավտոմեքենան մխրճվել է հավաքված բազմության մեջ: bbc.com-ի հաղորդմամբ՝ կա առնվազն 80 զոհ, այդ թվում՝ երեխաներ, եւ առնվազն 50 վիրավոր կա, որոնցից 18-ը ծանր վիճակում են:

n7_59

Վարորդը, որը նաև կրակել է բազմության վրա՝ ոչնչացվել է ոստիկանության կողմից:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երկարաձգել է արտակարգ իրավիճակը եւս երեք ամսով: Այն երկրում հաստատվել էր անցած տարվա նոյեմբերին Փարիզում հարձակումներից հետո:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031