Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզերում բիզնես-խմբերը զբաղվում են կուսակցագռդոնով. «Հրապարակ»

Հուլիս 16,2016 11:11

Կուսակցություններից մեկի հիմնադիր կազմում ընդգրկված անձը որոշ փակագծեր բացեց մեզ համար. «Երեւանում նստած կուսակցապետերը մարզերում փնտրում են ժիր, ակտիվ, թաղում որոշակի ճանաչում ունեցող ջահելների խմբերի, որոնք քաղաքականությունից միլիոնավոր կիլոմետրեր հեռու են։

Հանդիպում, խոսում, պայմանավորվում են նրանց հետ, բացում կուսակցության գրասենյակներ, ընթացիկ ծախսերի համար վճարում ինչ-որ գումար եւ սպասում ընտրություններին։ Կուսակցապետերն այս պրոցեսից ակնկալում են քվեներ, տարածքային կառույցների «շուստրի» ջահելները՝ Երեւանից ուղարկվելիք գումարներ, որ ընտրակաշառք բաժանեն եւ մեջը փայ «մտնեն»:

Մարզերում այս բիզնես-խմբերն էլ աշխատեցնում են կուսակցությունների «տարածքային» կառույցները եւ զբաղվում կուսակցագռդոնով:

Արմինե Օհանյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031