Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ն, Արցախը եւ Սփյուռքը պետք է լինեն մեկ միասնություն». Էդուարդ Շարմազանովը` «Արի տուն» ծրագրի մասնակիցներին

Հուլիս 16,2016 12:51

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 15-ին Ծաղկաձորի  «Արի տուն» ճամբարում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի եւ ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանի հետ հանդիպել է «Արի տուն» ծրագրի մասնակիցներին, բարձր գնահատել ծրագրի անցկացումը, խոսել հայապահպանության կարեւորության մասին:

sharmazanov

«Հայրենիքը վերացական չեն սիրում, սիրում են ճանաչողությամբ: Այսօր զգացինք յուրաքանչյուրիդ զարկերակը: Ուր էլ ապրեք, դուք հայ եք: Ամենափառավոր տեսարանն այսօր այն էր, որ աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան ժամանած երեխաները մեր օրհներգն էին երգում: Ուզում ես տեսնել ազգի ապագան նայիր նրա պատանեկությանը»,-նշել է Էդուարդ Շարմազանովը:ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը եւ Սփյուռքը պետք է լինեն մեկ միասնություն:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Սփյուռքի նախարարության «Արի տուն» առաջին մեդալով է պարգեւատրել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին` ծրագրին աջակցելու համար:

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031