Լրահոս
Օրվա լրահոսը

Այցելություն ապրիլյան պատերազմում զոհված  և առավել ծանր վիրավորում ստացած ստեփանակերտցիների  ընտանիքներին

Հուլիս 16,2016 15:28

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակներում քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն այցելել է այս տարվա ապրիլին առաջնագծում զոհված 5 և առավել ծանր վիրավորում ստացած ևս 5  ստեփանակերտցիների ընտանիքներ:

Զոհվածների հարազատներին փոխանցելով Երևանի քաղաքապետի խորին ցավակցություններն ու զորակցությունը, իսկ վիրավորներին էլ մաղթելով շուտափույթ ապաքինում՝ սոցիալական ապահովության վարչության պետը նաև տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից մշտապես կարևորվել է բանակ-հասրակություն կապի ամրապնդումը և այդ համատեքստում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել ու իրականացվում: Վերոնշյալ ընտանիքներին տրամադրվել է նաև կենցաղային անհրաժեշտ  տեխնիկա և այլ պարագաներ:

Հարկ է նշել, որ ինչպես Ստեփանակերտի այս, այնպես էլ ԼՂՀ այլ շրջաններից ծանր վիրավորում ստացած և ապրիլյան այդ օրերին Երևանի բուժհաստատություններում համապատասխան բուժում ստացող զինծառայողները, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, եղել են աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության ամենօրյա հոգածության ներքո:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031