Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Պետք է անհապաղ ստուգել բռնության վերաբերյալ բոլոր հաղորդումները». ՄԻՊ

Հուլիս 18,2016 13:29

Երեկ ողջ օրվա ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրել Է Ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքերը: Արտակարգ ռեժիմով կատարվել են այցեր Ոստիկանության այն ստորաբաժանումներ, որտեղ պահվել են բերման ենթարկվածները:

Ըստ բերման ենթարկված մի շարք քաղաքացիների՝ Ոստիկանության ծառայողների կողմից բերման ենթարկվելու եւ Ոստիկանության ստորաբաժանումներում գտնվելու ընթացքում չեն ապահովվել իրենց իրավունքները, իրենց նկատմամբ գործադրվել է ֆիզիկական ուժ, որի արդյունքում ստացել են մարմնական վնասվածնքեր

Թեեւ հասկանալի է այսպիսի բարդ իրավիճակներում իրավապահ մարմինների կողմից կանխարգելիչ, հասարակական կարգի պահպանությանն ուղղված գործողությունների իրականացումը, այդուամենայնիվ պետք է բացառվի այդ իրավունքների իրականացմանը չհիմնավորված որեւէ միջամտություն եւ պետք է պահպանվեն քաղաքացիների՝ օրենքով սահմանված իրավունքները:

Ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու մասին ցանկացած հայտարարություն պետք է ստուգման համապատասխան ընթացակարգ սկսելու անհապաղ հիմք դառնա:

Կարեւոր է, որ Ոստիկանության կողմից արդեն իսկ նախաձեռնվել է նման ընթացակարգ:

Պետք է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի քաղաքացիների իրավունքների հանարավոր խախտումները վեր հանվեն, լիազորությունների չարաշահման հնարավոր բոլոր դեպքերը եւ դրանք թույլ տված անձինք ենթարկվեն պատասխանատվության:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob Margaryan says:

    Հանրապետությունում որդեն սովորույթ – գործելավոճ են դարձրել, երբ հատուկ պրեպարատներով կատաղեցրած ոստիկաներին, շանպես քսի են տալիս ժողովրդի վրա ու մարդկանց իրավունքների կոպիտ խախտումներով, առանց որեվէ պատճառների, ֆիզիկական բռի ուժ օգտագործելով` ծեծ ու ջարդով նրանց մարմնական վնասվածքներ հասցնելով, բաժանմունքներ են քարշ տալիս… Այնուհետեվ դրան հետեվում է տգետ ոստիկանների շառ ու շուռը, իբր հենց այդ քաղաքացիներն են հարձակվել իրենց վրա ու մենթին յուրահատուկ տմարդի ցուցմունքներով, հանցագործ իշխանություններին խամաճիկ դատավորների որոշումներով, ազատազրկում են մարդկանց , իսկ իրենց շեֆ վովայի կողմից հոգով ու խղճով այլանդակեցված իրական մեղավոր ոստիկաններին թողնում են անպատիժ…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031