Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայազն», «Առաքելություն», «ԳԱԼԱ» կուսակցությունների նախաձեռնությամբ ձեւավորվում է խորհրդակցական հարթակ

Հուլիս 19,2016 21:45

Ստեղծված փակուղային իրավիճակի հաղթահարման ուղղությամբ ելքեր գտնելու նպատակով «Հայազն», «Առաքելություն», «ԳԱԼԱ» կուսակցությունների նախաձեռնությամբ ձեւավորվում է գործող խորհրդակցական հարթակ, որը բաց է քաղաքական եւ հասարակական ուժերի համար:

Դատապարտում ենք ցանկացած քայլ, որը կարող է հանգեցնել արյունահեղության: Անկասկած չմտածված, չհաշվարկված յուրաքանչյուր գործողություն հղի է լրջագույն եւ անկանխատեսելի հետեւանքներով, որոնց պատասխանատվությունը կընկնի ՀՀ իշխանությունների վրա:

Ուստի առաջարկում ենք.

♦ Կողմերին շարունակել բանակցությունները եւ զերծ մնալ որեւէ ուժային միջամտությունից, ինչպես նաեւ իրավիճակը սրող որեւէ այլ քայլից:

♦ Բացառել իրավիճակը սրող ցանկացած պիտակավորում եւ մեկնաբանություն:

♦ Վերջ տալ խաղաղ քաղաքացիների նկատմամբ ոստիկանական բռնություններին, ինչը լարված իրավիճակի էսկալացիայի պատճառ կարող է դառնալ:

♦ Ապահովել հանրության շրջանում վստահություն վայելող ԳԱԼԱ հեռուստաընկերության մուտքը վերահսկողության տակ պահվող տարածք, որպեսզի ներսում տիրող իրավիճակի վերաբերյալ հասարակությունն ինֆորմացված լինի, որը եւս իր հերթին կնպաստի իրավիճակի կայունացմանը:

Խորհրդակցական հարթակի աշխատանքը լինելու է բաց եւ թափանցիկ, եւ ցանկացած առաջարկի եւ գործողության վերաբերյալ պատշաճ իրազեկվելու է հանրությանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031