Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Աղաբաբյան. «Էդ զենքերը որտեղի՞ց էդ տղաներին». «Հրապարակ»

Հուլիս 20,2016 10:33
ashot agababyan

Հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն իշխանության բացառիկ «անվախներից» է, որը վերջին օրերին ստեղծված իրավիճակի վերաբերյալ համարձակվեց կարծիք հայտնել։

– Պարոն Աղաբաբյան, Ձեր կարծիքով, ինչո՞ւ ազատամարտիկները գնացին նման ծայրահեղ քայլի։

– Եթե Սեֆիլյանի մոտ զենք են հայտնաբերել, նրան կալանավորել են, իսկ այդ տղաներն անօրինական զենքով են մտել, որ նրան ազատեն՝ ապացուցելով, որ Սեֆիլյանին իզուր չեն կալանավորել։ Էդ զենքերը որտեղի՞ց էդ տղաներին։ Չի հստակեցված՝ ինչի համար ազատենք Սեֆիլյանին։

Խումբը նաեւ Սերժ Սարգսյանի հրաժարականի, ինչպես նաեւ Արցախի տարածքները չվերադարձնելու պահանջներ է առաջ քաշում։ Հանրության դժգոհ շրջանակներում տեսակետ կա, որ իշխանությունների տարիների անգործությունը, կուտակված խնդիրները, երկրում տիրող անարդարությունը եւ այլն հանգեցրին այս քայլին։

– Մենք պետություն ենք, որը կանգնած է մեծ պրոբլեմի առաջ, Ադրբեջանն ուզում է իբր թե իր տարածքները հետ վերցնի, որոնք, սակայն, իր տարածքները չեն, պատմական տարածքներ են։ Մենք դեռ պատերազմի մեջ ենք, մեզ պետք է Հայաստանում հեղափոխություն, հեղաշրջում անենք։ Ոնց որ ես նստած լինեմ, իմ անկախության բանակի տղաները նման բան անեն, ո՞նց կանեն։ Չի կարելի երկրում քաղաքական խնդիրները զենքով լուծել։ Կան քաղաքական ակցիաներ։

Ես մի բան էլ ասեմ, իհարկե, սպանվողին ես շատ եմ ափսոսում՝ միլիցիայի աշխատակցին, բայց թուրքեր չէին, էլի, պիտի հասկանային, որ հայեր են ներխուժել, ու իրար դեմ կրակոց է գնացել, պետք էր դա հասկանալ:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Համո says:

    դու քո տոնավաճառով զբաղվի….

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031