Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում Մարսելում

Հուլիս 22,2016 20:33

Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում հուլիսի 21-ին Մարսելի A.R.A.M (Հայկական հիշողության հետազոտման և արխիվացման կազմակերպություն) գրասենյակում տեղի ունեցավ միջոցառում, որին ներկա էին Ֆրանսիայի քաղաքաշինության, երիտասարդության և սպորտի նախարար Պատրիկ Կաները, Պրովանս-Ալպ-Կոտ-դը-Ազյուր շրջանի պրեֆե Ստեփան Մայոն, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Հենրի Ժիբրայելը, տեղական ինքնակառավարման մարմինների, ֆրանսիական և հայկական կազմակերպությունների, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանն իր երախտագիտություն հայտնելով միջոցառման կազմակերպման համար, նշեց, որ այս միջոցառումը լավագույն վկայությունն է առ այն, որ պատմության ընթացքում դաժան դրվագներ վերապրած հայ ժողովուրդն այսօր նշում է Հայաստանի անկախության 25-ամյակը: ՀՀ հյուպատոսն ընդգծեց, որ անկախության ճանապարհին Հայաստանը մշտապես զգացել է բարեկամ Ֆրանսիայի աջակցությունը:

Իր խոսքում նախարար Պատրիկ Կաները կարևորեց նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը և բարձր գնահատեց A.R.A.M կազմակերպության գործունեությունը՝ ուղղված հայ համայնքին հուզող հարցերը մշտապես օրակարգում ներառելուն: Նախարար Կաները այդ համատեքստում ընդգծեց Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից վերջերս ընդունված հայոց ցեղասպանության ժխտողականությունը քրեականացնող օրենքի կարևորությունը:

A.R.A.M-ի նախագահ Ժակ Ուլուսյանի խոսքերով՝ այս միջոցառմամբ տրվեց Հայաստանի Հանրապետության և Արցախի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շարքի սկիզբը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031