Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեք Ենիգոմշյանին բերման են ենթարկել ԱԱԾ

Հուլիս 27,2016 20:15

Այս պահին Խորենացի փողոցի ՊՊԾ գնդի տարածքից դուրս են գալիս մեկ երկու ժամ առաջ այնտեղ ժամանած ոստիկաններով լի ավտոբուսների մի մասը: Չի բացառվում, որ նրանք մեկնում են Ազատության հրապարակի տարածք, որտեղ այս պահին հանրահավաք է ընթանում: Հանրահավաքը կազմակերպվում է այդ հրապարակում ոստիկանների պահանջով: Մոտ մեկ ժամ առաջ ոստիկանությունը բարձրախոսով հայտարարեց, որ քաղաքացիների անվտանգությունից ելնելով հավաքը պետք է տեղափոխել անվտանգ վայր, որից հետո «Հիմնադիր խորհրդարանի» անդամները եւ հանրահավաքի կազմակերպիչները որոշում կայացրին այն տեղափոխել Ազատության հրապարակ:

Հիմնադիր խորհրդարանի` քիչ առաջ ուղարկած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Ալեք Ենիգոմշյանին բերման են ենթարկել ԱԱԾ։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031