Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերնիսաժի» տարածքում կխստացվի առևտրի կանոնակարգման հարցը

Օգոստոս 01,2016 15:57

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ քաղաքաշինության ոլորտում, մասնավորապես ապօրինի շինարարությունը և հողազավթումները կանխելու նպատակով նախորդ շաբաթվա ընթացքում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել և վարչական արձանագրություն է կազմվել 8 դեպքի մասով, բացի այդ, 2 հասցեներում էլ իրականացվել են ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ:

Շինարարական հրապարակների կազմակերպման պայմանների նկատմամբ հսկողության արդյունքում էլ արձանագրվել է խախտման 1 դեպք: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել խստացված վերահսկողությունը՝ համագործակցելով վարչական շրջանների և ոստիկանության հետ:

Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների մասով առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 7 արձանագրություն: Նշված ժամանակահատվածում ապամոնտաժվել է 2 չգործող կրպակ: Հաշվի առնելով ապօրինի առևտրի սեզոնային ակտիվացումը՝ հանձնարարվել է առավել ուժեղացնել հսկողությունն ու հատուկ ուշադրություն դարձնել մայրաքաղաքում գործարկվող գյուղմթերքի շուկաների պատշաճ կազմակերպմանը:

Քաղաքացիների, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ 80 վարչական արձանագրություն է կազմվել: Հանձնարարվել է ակտիվացնել աղբահանության վերահսկողությունը:

Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նաև, որ սահմանված ժամանակացույցով շարունակվում են «Վերնիսաժի» տարածքում իրականացվող վերակառուցման աշխատանքները: Զուգահեռաբար «Վերնիսաժի» տարածքում առևտուր իրականացնող անձանց գործունեությունը շարունակում է կազմակերպվել «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում: Քաղաքապետը հանձնարարել է հետևել շինարարական աշխատանքների ընթացքին և առևտրի կանոնակարգման հարցի վերաբերյալ բացատրական աշխատանքներ տանել վարձակալի հետ:

«Հետևեք, որ առաջին փուլի աշխատանքներն ավարտվեն սահմանված ժամկետներում և համապատասխան որակով: Զուգահեռաբար բացատրական աշխատանքներ տարեք տարածքի վարձակալի հետ՝ չնախատեսված ապրանքատեսականու վաճառքը տվյալ տարածքում բացառելու համար: Այս հարցում եղեք խիստ և հետևողական»,- ընդգծել է քաղաքապետը:

Քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ աշխատանքային խմբի կողմից գույքագրվել են մայրաքաղաքի բոլոր հրշեջ հիդրանտները, և ուսումնասիրվել է առկա հիդրանտների տեխնիկական վիճակը: Մինչ օգոստոսի վերջ մայրաքաղաքում կվերագործարկվի 381 հիդրանտ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է քաղաքաշինական խոշոր ծրագրերի և բազմաբնակարան շենքերի կառուցման շինթույլտվությունների տրամադրման պարտադիր պայմանների մեջ ներառել նաև հրշեջ հիդրանտների առկայության պարտադիր պահանջը և ավարտական ակտերը տրամադրել բացառապես դրանց առկայության դեպքում: Հանձնարարվել է նաև այդ ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը պահել մշտական հսկողության տակ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031