Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրանք է առաջադրվել Քաղսի համայնքի ղեկավարին

Օգոստոս 10,2016 15:44

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Կոտայքի մարզի Քաղսի համայնքի ղեկավարին՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու, յուրացումներ կատարելու համար։

Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Կոտայքի մարզի Քաղսի համայնքի ղեկավար Ս.Ալեքսանյանը ղեկավարել է 2015 թվականի նոյեմբերին տեղի ունեցած ուժգին քամու հետևանքով գյուղացիներին պատճառված վնասը գնահատելու համար ստեղծված հանձնաժողովի աշխատանքները՝ պետության կողմից տրամադրվող փոխհատուցման չափը որոշելու նպատակով։ Սակայն պատճառված վնասի չափը որոշելու համար համապատասխան չափագրումներ և դրանց հիման վրա հաշվարկներ չեն կատարվել: Նախնական քննության տվյալներով՝ պատճառված իրական վնասի չափերը ներկայացվել են ուռճացված, և դրանց հիման վրա կազմվել են հավելագրված տվյալներով կեղծ ակտեր:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ս.Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով (2 դրվագ), 38-308-րդ և 38-314-րդ հոդվածների 1-ին մասերով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։ Առաջադրված մեղադրանքում վերջինս իրեն մեղավոր է ճանաչել և ամբողջությամբ վերականգնել պետությանը պատճառված վնասը:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031