Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես է եկել Ֆրանսիայում և Շվեյցարիայում

Օգոստոս 10,2016 15:54

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ. հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը կայացել են Հայաստանի պետական կամերային նվագախմբի եվրոպական հյուրախաղերը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:
Նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ, հինգ փառատոնի շրջանակում, համերգներով հանդես է եկել՝ հուլիսի 29-ին, 31-ին, օգոստոսի 1-ին, 2-ին՝ Ֆրանսիայի մի շարք քաղաքներում և հուլիսի 30-ին՝ Շվեյցարիայում, ցուցաբերելով կատարողական բարձր վարպետություն՝ արժանանալով հանդիսատեսի ու երաժշտասերների ջերմ ընդունելությանը:

Համերգների ընթացքում նվագախմբի, ինչպես նաև երիտասարդ տաղանդավոր ջութակահար Դիանա Ադամյանի կատարմամբ հնչել են հայ և արտասահմանյան կոմպոզիտորների, այդ թվում՝ Կոմիտասի ստեղծագործությունները:

 

 ՀՀ մշակույթի նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031