Լրահոս
Օրվա լրահոսը

Բակո Սահակյանը պարգևներ է հանձնել

Օգոստոս 13,2016 11:49

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 13-ին մասնակցել է Արցախի պառլամենտականների ասոցիացիայի համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը:

Նախագահ Սահակյանը կարեւորել է Արցախի պառլամենտականների ասոցիացիայի կազմավորումը՝ նշելով, որ  մեր վետերանների անցած ուղին, փորձն ու գիտելիքները, համապետական խնդիրների լուծման գործում ունեցած ակտիվ մասնակցությունը կարող են եւ պետք է օրինակ հանդիսանան մատաղ սերնդի համար:

Երկրի ղեկավարը պետական պարգեւներ է հանձնել 1988 թվականի փետրվարի 20-ի եւ 1991 թվականի սեպտեմբերի 2-ի Լեռնային Ղարաբաղի նախկին մարզային խորհրդի պատմական նստաշրջաններին մասնակցած մի խումբ պատգամավորների:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031