Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայում հային ու ղրղզին սպանողները «ենթադրաբար» սափրագլուխներ են

Օգոստոս 13,2016 15:37

Մոսկվայի իրավապահները որոնում են ուրբաթ լուսադեմին Ռյազանյան պողոտայում գարեջրի վաճառքի կետի մոտ երկու մարդու սպանություն կատարած մի խումբ երիտասարդների, փոխանցում է «Ազատությունը»:

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, հնարավոր է՝ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա: Ականատեսների վկայությամբ, ուրբաթ վաղ առավոտյան ժամը 5-ի սահմաններում ինչ-որ երիտասարդներ են մոտեցել գարեջրի վաճառքի կետի մոտ իր օգնականի հետ նստած սեփականատիոջը՝ ծնունդով Հայաստանից 69-ամյա Լև Քամալյանին: Նրանց միջև լեզվակռիվ է ծագել, ինչից հետո երիտասարդներից մեկը գրապանից հանել է դանակն ու հարվածել Քամալյանի սրտին: Վերջինս տեղում մահացել է:

Հանցագործների երկրորդ զոհն է դարձել առևտրային կետի հաճախորդը՝ Ղրղզստանի քաղաքացի, 36-ամյա Նուրիկ Մունդուզովը. նրան նույնպես սպանել են դանակի հարվածով: Հանցագործության ականատես է դարձել 29-ամյա Ալեքսանդրը, ով իջել է մոտոցիկլից, փորձելով կանխել երիտասարդների փախուստը, սակայն չի հաջողել: «Մոսկովսկի Կոմսոմոլեց»-ի փոխանցմամբ՝ ականատեսին հաջողվել է մտապահել հանցագործների դեմքերը:

Որոշ լրատվամիջոցների տվյալներով, մարդասպանները սափրագլուխներ են (սքինհեդներ), նրանց հագին զինվորական կոշիկներ են եղել:

Լուսինե Մուսայելյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031