Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղողօրհնեքի կարգով նշվեց Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը 

Օգոստոս 14,2016 15:28 Share

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը, որը եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է։ Ավանդույթի համաձայն` տոնը մեծ շուքով նշվում է մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:

Այս օրը նաև Սուրբ Աստվածածին եկեղեցիների ուխտի օրն է։ Օրվա խորհրդով հարյուրավոր ուխտավորներ ոտքով հաղթահարել են Նորքի բարձունքն ու Նորք-Մարաշ վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել Սուրբ Պատարագին և խաղողօրհնեքի արարողությանը, որի ժամանակ օրհնվել է նաև տարվա ամբողջ բերքը։

Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանի աշխատակազմի կողմից ՃՈ հետ համատեղ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ` ուխտավորների անվտանգությունն ապահովելու համար։

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Աստվածածնի վերափոխման տոնին նվիրված տոնական միջոցառումներ են կազմակերպվել մայրաքաղաքի  բոլոր վարչական շրջաններում: Ազգագրական երգ ու պարով  համեմված համերգային ծրագրերն ուղեկցվել են թեմատիկ ցուցահանդեսներով, խաղ-մրցույթներով: Միջոցառումների բոլոր մասնակիցների համար կազմակերպվել է օրհնված խաղողի հյուրասիրություն: Երևանի բնակիչների հետ տոնի անմիջական մասնակից են դարձել նաև մայրաքաղաքի հյուրերը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել