Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրադարձ կատարվեց Հայաստանի անկախության 25-ամյակի շրջանակում Լիբանանում իրականացվելիք միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին

Օգոստոս 17,2016 13:57

Օգոստոսի 16-ին տեղի ունեցավ Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի հանդիպումը Լիբանանի մշակույթի նախարար Ռայմոն Արայժիի հետ։

Զրույցի ընթացքում քննարկվեց Հայաստանի և Լիբանանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Ընդգծվեցին երկու ժողովուրդների քաղաքակրթական, պատմական ընդհանրություններն ու առնչությունները։

Կողմերը շեշտեցին մշակութային համատեղ միջոցառումների ու ծրագրերի միջոցով հայ և լիբանանյան հասարակությունները միմյանց առավել ճանաչելի դարձնելու, բարեկամական կապերն ամրապնդելու կարևորությունը։ Այդ համատեքստում անդրադարձ կատարվեց Հայաստանի անկախության 25-ամյակի շրջանակում Լիբանանում իրականացվելիք միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին։

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031