Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Սուքիասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի ընդլայնված կազմը

Օգոստոս 24,2016 13:28

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օգոստոսի 31-ին՝ ժամը 21:15-ին, Հայաստանի ազգային հավաքականը Չեխիայի Մլադա Բոլեսլավ քաղաքի «Մեստսկի ստադիոն» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիայի ազգային հավաքականի հետ, իսկ սեպտեմբերի 4-ին՝ ժամը 20:00-ին, Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում  տեղի կունենա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Դանիա-Հայաստան հանդիպումը: Պատրաստվելով այդ հանդիպումներին՝ Հայաստանի ազգային հավաքականն օգոստոսի 28-ից 29-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Օգոստոսի 30-ի առավոտյան ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը և Հայաստանի ազգային հավաքականը չարտերային ուղերթով կմեկնեն Չեխիայի մայրաքաղաք Պրագա: Հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների մեծամասնությունն ազգային թիմին կմիանա արդեն Չեխիայում:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հրապարակել է ազգային հավաքականի ընդլայնված կազմը, որում ընդգրկված են 26 ֆուտբոլիստներ: Նրանցից երկու հանդիպումներին մասնակցելու համար կնտրվեն 23 ֆուտբոլիստներ:

 Դարպասապահներ

Արսեն Բեգլարյան «Ալաշկերտ»

Անատոլի Այվազով «Շիրակ»

Գոռ Մանուկյան «Փյունիկ»

 

Պաշտպաններ

Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» Մարսել (Ֆրանսիա)

Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Վարազդատ Հարոյան, «Փադիդե», Իրան

Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսա», Կիպրոս

Լևոն Հայրապետյան, «Փայքան», Իրան

Հրայր Մկոյան, «Էսթեղլալ», Իրան

Արտակ Եդիգարյան  «Ալաշկերտ»

Գևորգ Հովհաննիսյան «Շիրակ»

 

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)

Մարկոս Պիզզելլի, «Ալ Ֆուջեյրա» (ԱՄԷ)

Արաս Օզբիլիս, «Բեշիքթաշ» (Թուրքիա)

Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)

Կառլեն Մկրտչյան, «Անժի» (Ռուսաստան)

Դավիթ Մանոյան, «Կարմիոտիսա» (Կիպրոս)

Գևորգ Ղազարյան, «Մարիտիմու» (Պորտուգալիա)

Զավեն Բադոյան, «Բանանց»

Դավիթ Հակոբյան, «Շիրակ»

Պետրոս Ավետիսյան, «Փյունիկ»

 

Հարձակվողներ

Արթուր Սարկիսով, «Մորդովիա» (Ռուսաստան)

Գեղամ Կադիմյան, «Կարպատներ» (Ուկրաինա)

Դավիթ Արշակյան, «Չիկագո Ֆայր» (ԱՄՆ)

Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)

Վարդան Պողոսյան, «Փյունիկ»

 

ՀՖՖ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031