Լրահոս
Օրվա լրահոսը

Հայարփի Սարգսյանը՝ Արայիկ Պապիկյանի մասին. «Վարքագծի խախտում է» (Տեսանյութ)

Օգոստոս 30,2016 14:55

Լրագրողները օգոստոսի 30-ին «Հայացք» մամուլի ակումբում փաստաբան Հայարփի Սարգսյանին խնդրեցին անդրադառնալ փաստաբան Արայիկ Պապիկյանի հետ հարաբերություններին:

«Արայիկ Պապիկյանը օգոստոսի 12-ին Վերաքննիչ քրեական դատարանում ներկայացրել է իմ կողմից գրված վերաքննիչ բողոքը: Միեւնույն ժամանակ այնպիսի պայման է ստեղծել, որ իմ կատարած քրտնաջան աշխատանքը չկարողանամ ներկայացնել: 2016 թվականի օգոստոսի 12-ին դատական նիստից առաջ գնացել էի Աշոտ Պետրոսյանին տեսնելու, որովհետեւ նրա պաշտպանն էի հանդիսանում: Այդ ժամանակ պարզվեց, որ Արայիկ Պապիկյանը իմ մասին սուտ լուր է տարածել, հորդորել է, որ հրաժարվի իմ պաշտպանությունից, քանի որ նշել է, որ ես իշխանության կողմից ներկայացված փաստաբան եմ եւ ֆինանսավորվում եմ իրենց կողմից: Ենթադրություն չեմ ասում, ոչ էլ հորինված է, ես ասում եմ ինչ որ եղել է: Դա հետագայում կպարզվի, չեմ ուզում տարածվել»,- ասաց նա:

Հայարփի Սարգսյանի խոսքերով՝ Արայիկ Պապիկյանը Հովհաննես Հարությունյանին շուրջ երեք ժամ համոզել է, որ հրաժարվի իր ծառայություններից. «Եվ քանի որ Հովհաննես Հարությունյանը այնպիսի պայմաններում էր գտնվում եւ ներսում տեսել է այն, ինչ որ ես եմ արել, այն պաշտպանությունը, որը ես եմ ներկայացրել իր նկատմամբ, նա պարզապես չի հավատացել: Նկարագրում է՝ քրտինքը վրայից գնալով, իմ աչքերի մեջ չէր նայում, այսպես խոսում էր, ներկայացնում էր, որ ես ինչ-որ իշխանության ներկայացուցիչ եմ: Փոխարենը՝ նա հրաժարվել է Արայիկ Պապիկյանից, նշել է, որ որքան մեզ կարող է կասկածել, այնքան էլ իրեն: Ի դեպ միայն իմ մասին չէ խոսքը, նաեւ Արա Ղարագյոզյանի»:

Հայարփի Սարգսյանը հայտարարեց, որ չի պատրաստվում հանդուրժել նման քայլ, որն ըստ նրա վարքագծի խախտում է: Փաստաբանը պատրաստվում է քայլեր ձեռնարկել:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031