Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս ճիշտ մասնագիտություն ընտրել երեխայի համար

Սեպտեմբեր 03,2016 12:47

Հոգեբան Լիլիթ Խաչատրյանն այսօր` սեպտեմբերի 3-ին, «Երկու երես» մամուլի ակումբում խոսեց մասնագիտության ընտրության կարեւորությունից: Պատանեկության փուլում` 15-17 տարեկանում, առաջնային է  համարվում մասնագիտության ընտրությունը, քանի որ այդ տարիքում է երեխան իր համար «կյանքի պլան» գծում եւ ապագան պատկերացնում իր ընտրած մասնագիտության մեջ:

«Մասնագիտության ընտրությունը դարձել է մոդայիկ կամ այդ հարցը լուծվում է  ֆինանսական հնարավորությունների հաղթահարման սահմաններում, թեեւ մասնագիտության ընտրությունը մարդու ինքնադրսեւորման հնարավորություններից է: Եթե մարդը չունի ճիշտ ընտրված մասնագիտություն, ամբողջ կյանքում դժբախտության մեջ կարող է ապրել: Ունենում ենք այցելուներ, որոնք իբրեւ թե ժամանակակից մասնագիտություններ են ընտրել եւ իբրեւ թե կատարել են ծնողների ցանկությունը, բայց իրենց դժբախտ են զգում, որովհետեւ իրենց դուր չի գալիս, օրինակ, մարդկանց խնդրով տառապելը, շատ մարդկանց հետ շփվելը»,-նկատեց հոգեբանը:

Լիլիթ Խաչատրյանի խոսքով` կարեւոր է երեխային ճիշտ ուղղորդել մասնագիտություն ընտրելիս. «Շատ դեպքերում ծնողները երեխային ուղղորդում են իրենց սեփական տեսակետից կամ մասնագիտությունից ելնելով: Եթե երեխան բժիշկների ընտանիքում է մեծանում, ստիպում են ընտրել բժշկի մասնագիտություն, որը չի համապատասխանում երեխայի հետաքրքրություններին»:

Հոգեբանը ծնողներին խորհուրդ է տալիս հասկանալ երեխայի անձնային առանձնահատկությունները, թե նա ինչ հետաքրքրություններ ունի եւ ինչ կարող է անել, որից հետո միայն ուղղորդել մասնագիտության ընտրության հարցում: «Պետք չէ երեխայի վրա փաթաթել սեփական կարծիքը, համոզել: Կարեւոր է, որ երեխային ծանոթացնեն մասնագիտությունների տեր անձանց հետ, որպեսզի երեխան կատարի գիտակցված ընտրություն»,-հավելեց Լիլիթ Խաչատրյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930