Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանված կուրսանտի գործի քննությունը կրկին հետաձգվեց

Սեպտեմբեր 05,2016 16:44

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր  դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ  2015 թվականի հունվարի 28-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործի քննությունն էր: Այս գործի քննությունն արդեն ամիսներ շարունակ տարբեր պատճառներով հետաձգվում էր:

Դատական նիստը այսօր կրկին հետաձգվեց գործով տուժող ներգրավված կուրսանտների բացակայության պատճառով: Դատարանը դատական նիստի ժամանակ տեղեկացավ, որ վկաները դատարան չեն ներկայացել զորավարժություններին մասնակցելու պատճառով:

Մեղադրող դատախազը միջնորդեց, որ դատարանը միջոցներ ձեռնարկի տուժողների մասնակցությունն ապահովելու համար: Դատական հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի տասնիննին:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Երևանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1- ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, ստեղծվել է քննչական խումբ։ Զինծառայող Հ.Բարսեղյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել են համածառայակիցներ Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը, Գնել Թևոսյանը և Նորիկ Սահակյանը:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930