Լրահոս
Օրվա լրահոսը

Քննիչը պնդում է՝ Մխիթար Սարգսյանն անձամբ է դիմել ինքնասպանության

Սեպտեմբեր 06,2016 16:50

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն զբաղվում է այս տարվա մարտին կալանավայրում մահացած Մխիթար Սարգսյանի իրավահաջորդի իրավունքների պաշտպանությամբ: Մխիթար Սարգսյանը ազատազրկվել էր մեկ ամիս 3 օր ժամկետով՝ 12-ամյա երեխային ծեծելու մեղադրանքով, կալանավորման ժամկետը լրանալու էր դեպքից մի քանի օր անց: Ինքնասպանության վերաբերյալ պաշտոնական վարկածը հարազատները արժանահավատ չեն համարում:

Կինը՝ Սաթենիկ Հովսեփյանը, պնդում է, որ ամուսնուն սպանել են՝ վկայակոչելով նրա հետ ունեցած խոսակցությունները, համաձայն որոնց՝ Մ. Սարգսյանին փորձել են ստիպել խոստովանել չկատարած հանցագործությունը: (Հիշեցնենք՝ վերջինիս էր վերագրվում նաև իր խցակից Վարդգես Գասպարիի նկատմամբ խոշտանգումներ իրականացնելը, ինչի պատճառով դեպքին նախորդող շրջանում բազմիցս հարցաքննվել է):

Ինքնասպանություն գործելու հանգամանքները պարզելու նպատակով քննչական փորձարարություն իրականացնելու, ինչպես նաև Վարդգես Գասպարիի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ կատարվող քննության շրջանակում Մխիթար Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցած հարցաքննությունների վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու վերաբերյալ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի կողմից միջնորդություն է ներկայացվել վարույթն իրականացնող քննչական մարմնին: Վերջինս, սակայն, մերժել է այն՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ: Մասնավորապես՝ որոշմամբ նշվում է, որ անհրաժեշտ քննչական գործողություններն արդեն իսկ կատարվել են և դրանց արդյունքում պարզվել է, որ Մ. Սարգսյանն անձամբ է դիմել ինքնասպանության: Մխիթար Սարգսյանին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ավելի ուշ կասեցվել է՝ գործով որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու հիմքով: Այս պահին քրեական գործի վարույթը դեռևս կասեցված է: Տուժող կողմը պատրաստվում է բողոքարկել քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

 

Լուսանկարը՝ epress.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930