Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ցուցահանդես՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում

Սեպտեմբեր 07,2016 17:50 Share

Ս.թ. սեպտեմբերի 14-ին Երևան քաղաքի պատմության թանգարանում կբացվի ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ցուցահանդես՝ «Չկա անկախություն ուրիշի գծած սահմաններում» խորագրով: Ցուցահանդեսում կներկայացվեն 1988-1990-ական թթ. արցախյան շարժման բնօրինակ պաստառներ (թվով 33), որոնք թանգարանի համապատասխան հավաքածուի մի մասն են կազմում և ձեռք են բերվել 1990-ական թվականներին թանգարանի աշխատակիցների կողմից:

Դրանց բովանդակությունը պարունակում է ՀՀ անկախության համար մղված պայքարի ողջ գաղափարախոսությունը:

 

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել