Լրահոս
Օրվա լրահոսը

«Հո մանկապարտե՞զ չէ». ՀՀ գլխավոր դատախազության` ՌԴ քաղաքացուն ազատ արձակելու վերաբերյալ որոշումը բողոքարկելու մասին

Սեպտեմբեր 07,2016 19:22

«Կարծում եմ դա ձեւական քայլ է: Եթե կասկածյալը Հայաստանում լիներ, չէին բողոքարկի, թողեցին գնաց, հետո բողոքարկեցին»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազության` ՀՀ Վերաքննիչ դատարանում ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովին ազատ արձակելու մասին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկելուն, այսպիսի կարծիք հայտնեց «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովը ԱՄՆ-ի հայցով Երեւանի օդանավակայանում ձերբակալվել էր, հետո, սակայն, ազատ արձակվեց: Նա այժմ ՌԴ-ում է:

Պարոն Բարսեղյանը զուգահեռներ տարավ Վալերի Պերմյակովի դեպքի հետ. «Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա ՀՀ իշխանությունները ցույց տվեցին, որ ողնաշար չունեն։ Պատճառն այն է, որ ՀՀ իշխանությունը Կրեմլի կրկնի տակ է, նորություն չէ»:

Ըստ Լևոն Բարսեղյանի` Վճռաբեկ դատարանը կմերժի այս բողոքը:

Մեր հարցին` հետևաբար ՀՀ գլխավոր դատախազությունն ի՞նչ խնդիր է լուծում, պարոն Բարսեղյանը պատասխանեց. «Փորձում են երեսները փրկել, բայց մանկապարտեզ չէ. դատական որոշումը հո դատարանն ինքնուրույն չի՞ կայացրել, ինչպե՞ս կարող էին Բաղրամյան 26-ից հրաման չստանալ»:

Մեր այն մտահոգությանը, թե հնարավո՞ր է այսքանից հետ ՀՀ-ին մեղադրեն միջազգային քրեական հանցագործություն պարտակելու մեջ, քանի որ Միրոնովը մեղադրվում է ապօրինի զենքի առևտրի, փողերի լվացման հոդվածներով, պարոն Բարսեղյանն այսպես արձագանքեց. «Չէ, ուղղակի հաշվի կառնեն Հայաստանի հետ հետագա հարաբերություններում. սա խորհրդանշական եւ ստուգողական դեպք է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930