Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ուրուգվայ

Սեպտեմբեր 07,2016 19:50

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Ուրուգվայ պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը եւ Միքայել Մանուկյանը, Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խերարդո Ամարիժայի հրավերով սեպտեմբերի 7-ին աշխատանքային այցով մեկնել է Ուրուգվայ:

Նախատեսվում են խորհրդարանական պատվիրակության հանդիպումները Ուրուգվայի փոխնախագահ, Սենատի նախագահ Ռաուլ Սենդիկի, Ներկայացուցիչների պալատի նախագահ Խերարդո Ամարիժայի, արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոայի, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի, Ուրուգվայ-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամների, ինչպես նաեւ Հայ-առաքելական եկեղեցու Ուրուգվայի թեմի առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոս Գլնջյանի եւ ուրուգվահայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930