Լրահոս
Օրվա լրահոսը

Ի գիտություն ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանին. «Մի պղտորեք անաղարտը: Դուք այդ իրավունքը չունեք»

Սեպտեմբեր 10,2016 13:15

Պարոն պատգամավոր ՀՀ քրեական Օրենսգրքի «Խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ» 13-րդ բաժնի 393-րդ հոդ. Նշված է, որ Ցեղասպանությունը, այսինքն` ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական որևէ խմբի լրիվ կամ մասնակի ոչնչացման նպատակով` այդ խմբի անդամներին սպանելը, նրանց առողջությանը ծանր վնաս պատճառելը, մանկածնությանը խոչընդոտելը, երեխաներին հարկադրաբար մարդկային այդ խմբից այլ խմբի հանձնելը, բռնությամբ վերաբնակեցնելը կամ այդ խմբի լիովին կամ մասամբ ֆիզիկական ոչնչացման նպատակով կյանքի այլ պայմաններ ստեղծելն է…

Այս ամենը հայտնում եմ ձեզ ի գիտություն, որպեսզի դուք այլևս չզարմանաք, թե ինչու է Հայաստանին անհանգստացում Ձեր բառերով ասած` 3000, բայց իրականում շուրջ 10000-ից ավելի եզդիների սպանությունը: Այն էլ այնպես, որ նույնիսկ ամենասարսափելի երազներում հնարավոր չէր տեսնել և գիտեք որտեղ, իրենց բնօրրանում, որտեղ եզդիները ոչ եկվոր են, ոչ էլ անցվոր: Իրենց օջախի տերն են ու կոչված են այնտեղ հավերժ ապրելու և արարելու համար:

Պարոն Արսենյան դա ցեղասպանություն է, հարգելիս, միայն ցեղասպանություն, որն ընդունել են ՄԱԿ-ը, Եվրոխորհուրդը, մի շարք պետություններ և մեր հանրությունը ու հավատացած եմ, որ այն կընդունվի նաև մեր Ազգային Ժողովի կողմից անկախ դրանից թե դուք կզարմանաք թե ոչ:

Պարոն Արսենյան, Եզդիների ցեղասպանությունը ժամանակին դատապարտեցին մեր երկրի ղեկավարությունը, մեր հանրապետության ժողովուրդը, միջազգային տարբեր ատյաններում, մեր երկրի դիվանագետները կոչ արեցին սատարել եզդի ժողովրդին և դադարեցնել ցեղասպանությունը: Նույն եզդիների հազարավոր արյունակից զավակները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են: Գտնում եմ, որ ոչ ոք, այդ թվում նաև դուք իրավունք չունեք կասկածել հայ և եզդի ժողովուրդների բարեկամությանը, միմյանց սատար կանգնելուն: Մեր դրսևորած վարքագծին, Հայաստանի Հանրապետությունում ստացած մեր դաստիարակությանը, մեր ժողովուրդների բարքերի մաքրությանը:

Մեր բարեկամությունն, որն եկել է դարերի խորքից եղել է անկեղծ և անաղարտ: Հավատարիմ մեր նախնիների պատգամին, որն յուրաքանչյուրս պարտավոր ենք պահել և պահպանել «աչքի լույսի պես»:

Եզդիները վաղուց-վաղուց ասել են անտարբերությունը և ատելությունը խնդիրներ և տարաձայնություններ է ստեղծում, իսկ ճշմարտությունը ծածկում է բոլոր մեղքերը և ազնիվ ուղի է հարթում: Աստված իմ օգնիր որտեղ մոլորություն կա, թող ճշմարտությունը հաղթի, որտեղ կասկած կա հավատ տուր, որտեղ հուսահատություն կա տուր հույս, տուր այնքան հասկացողություն որքան յուրաքանչյուր մարդ կարող է հասկանալ: Խորհուրդ եմ տալիս հետևել ձեր խոսքերին դուք դրանով փրկում եք միայն ձեր հոգին: Առողջ մտքի գաղտնիքը այն է, որ ազնիվ հիշեք անցյալը ճիշտ մտահոգվեք ապագայով և գիտակցաբար, խոհեմ ապրեք ներկայով:

Ժամանակ է, որ ոչ այնքան հասկացողություն փնտրեք որքան հասկանաք ազնիվն ու ճշմարտությունը:

Այնուամենայնիվ, եթե կարող եք օգնեք մարդկանց և ոչ թե խանգարեք:

Մի պղտորեք անաղարտը: Դուք այդ իրավունքը չունեք:

Պարոն Արսենյան եզդիների ցեղասպանություն ճշմարտություն է, որը, ցավոք, մինչև օրս էլ շարունակվում է, ապացուցված է և ոչ ոք չի կարող ժխտել կամ փախչել դրանից, այդ թվում նաև դուք հարգելի պատգամավոր: Աստված իմ կհամարեմ, որ ձեր ասածը ճիշտ չէ և նման արտահայտությունները հարիր չեն մեր Հայաստանի զավակներին:

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ                                      

Ամո Շարոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930