Լրահոս
Օրվա լրահոսը

Կորյուն Նահապետյան. ՆԱՏՕ-ն պետք է «սանձի» Թուրքիային եւ Ադրբեջանին

Սեպտեմբեր 12,2016 15:57

Հայաստանում գնահատում են ԼՂՀ խնդրի կարգավորման հարցում ՆԱՏՕ-ի զուսպ դիրքորոշումը: Այդ մասին այսօր հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը`ելույթ ունենալով «Առաջիկա մարտահրավերները. ՆԱՏՕ-ն Ուելսից մինչեւ Վարշավա եւ անդին» սեմինարի ժամանակ: Նա անընդունելի է համարում Ադրբեջանի դիրքորոշումը`ՆԱՏՕ-ն արհեստականորեն հարցի քննարկման հարթակի վերածելու:

artak_zaqaryan

«ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը շարունակում է կարեւոր մնալ Հարավային Կովկասի անվտանգության համար»,-ասաց բանախոսը`ընդգծելով, որ խաղաղությանն աջակցության համատեքստում Հայաստանը պատրաստ է համագործակցությունների, որոնք բազմավեկտոր են. հանդիսանալով ՀԱՊԿ անդամ ակտիվ համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ, այդ թվում նաեւ քաղաքական երկխոսությամբ: Քաղաքական համագործակցության համատեքստում նա ընդգծեց Վարշավայում կայացած գագաթաժողովին ՀՀ նախագահի մասնակցությունը: Նախորդ`Ուելսի գագաթաժողովում ՀՀ նախագահը նույնպես մասնակցում էր: ԱԺ պատգամավորը կարեւորեց, որ Կոսովոյում, Աֆղանստանում, Լիբանանում (ՄԱԿ-ի առաքելության շրջանակներում) Հայաստանը հանդես է գալիս խաղաղապահ առաքելությամբ ու ընդգծեց`Հայաստանը կարեւորում է ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների զարգացումը:

vl_karapetyan_3

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն էլ Վարշավայի գագաթաժողովից հետո Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործողությունների ծրագրի վերանայման եւ ՆԱՏՕ-ի հետ նորովի համագործակցության հեռանկար է տեսնում: Հայաստանի հետագա ներգրավումը միջազգային խաղաղապահ առաքելություններին, ըստ նրա, կնպաստի Հայաստանի ինտեգրմանը ՆԱՏՕ-ի անդամ պետություններին: Նա հատուկ շեշտադրեց ՀՀ ԶՈՒ եւ ՆԱՏՕ-ի հետ արդյունավետ համագործակցությունը, դրանց խորացման քննարկումները:

vl_karapetyan_2

«Չնայած այն փաստին, որ գագաթաժողովն իր արդյունքներով, ընդհանուր առմամբ Հայաստանի համար բարենպաստ էր, այդուհանդերձ, հաշվի առնելով միջազգային եւ տարածաշրջանային մի շարք սպառնալիքներ, որոնց ՆԱՏՕ-ն դեռեւս չի կարողանում հակազդման համարժեք մեխանիզմներ առաջարկել, մարտահրավեր են նաեւ Հայաստանի համար»,- ասաց Կորյուն Նահապետյանը`հավելելով, որ դրանցից մեկը միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համապարփակ գործիքների բացակայությունն է. «Մեծ նշանակություն տալով ահաբեկչության դեմ պայքարի քաղաքական կամքին եւ միջազգային ահաբեկչության դեմ օժանդակությանը, ՆԱՏՕ-ն գործնական քայլեր չի ձեռնարկում ահաբեկիչների ֆինանսավորումն ու նյութական աջակցությունը նվազեցնելու հարցերին: Խոսքը, մասնավորաբար, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի մասին է, որը երկար ժամանակ ԻՊ ահաբեկչական կազմակերպությանը հովանավորող ամենաակտիվ պետություններից է: Ահաբեկչության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար հարկավոր է օբյեկտիվ եւ իրատեսական գնահատականներ տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաեւ գործնական մեխանիզմներ`ահաբեկչության տարածումը կանխելու համար»:

stepan_grigoryan-3

Մյուս առանցքային մարտահրավերը Հայաստանի համար, ըստ պատգամավորի, ՆԱՏՕ-ի եւ ՌԴ-ի միջեւ խորացող բեւեռացումն է, քանի որ ՀՀ-ն իր արտաքն քաղաքականությունը կառուցում է պաշտպանա-անվտանգային շահերից եւ կարեւորում է ինչպես ՌԴ-ի, այնպես էլ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը: Ըստ նրա, այդ մերձեցումը կթուլացնի տարածաշրջանի լարվածությունը: ԱԺ պատգամավորը Հայաստանի համար սպառնալիք է համարում նաեւ այն, որ դաշինքը ձեռնպահ է մնում իր որդեգրած արժեքները ոտնահարող պետություններին ուղղված հասցեական հայտարարություններից, ինչը ոչ միայն սպառնալիք է ձեւավորված արժեհամակարգն, այլ շարժառիթ`«տոտալիտար վարչակարգերի խրախուսման համար»:

mats-2

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930