Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Գինեսի գրքի քառակի ռեկորդակիրը պատրաստվում է նոր ռեկորդներ սահմանել

Սեպտեմբեր 15,2016 15:17

Մարմնամարզիկ Դավիթ Ֆահրադյանը միակ հայ մարմնամարզիկն է, որը չորս անգամ Գինեսի գրքի ռեկորդ է սահմանել: Վերջինի՝ պտտաձողի վրա 1144 պտույտի հաստատմանը նա սպասել է երկու տարի եւ հավաստագիրը վերջերս է ստացել: Այսօր այդ առիթով հրավիրված շնորհանդեսի ժամանակ Դավիթ Ֆահրադյանն ասաց, որ արդեն 13 տարի է, ինչ ինքը նախաձեռնում է ռեկորդներ սահմանել, որոնք սակայն հեշտ չեն տրվում:

«Յուրաքանչյուրի համար ամիսների ու տարիների ծանրաբեռնված մարզումներ են պահանջվում: Եթե ես հիմա ուզենամ կրկնել պտտաձողի վրա 36 րոպե 12 վայրկյանում կատարած 1144 պտույտները, պետք է կրկին մի քանի ամիս նախապատրաստվեմ», – ասաց ռեկորդակիրը եւ ավելացրեց, որ պլանավորել է մոտ ժամանակներս նոր ռեկորդ սահմանել: Դա լինելու է Լոս Անջելեսում, որտեղ արդեն ընտրվել է դահլիճը, պայմանավորվածություն ձեռք բերվել համապատասխան հեռուստաընկերության հետ:

Aravot.am-ի հետ զրույցում Դավիթ Ֆահրադյանը ճշգրտեց, որ մի քանի օրից մեկնելու է Լոս Անջելես՝ տեղում նախապատրաստվելու, իսկ հինգերորդ ռեկորդը կգրոհի մոտավորապես մեկ ամիս հետո: Մեր երկրորդ հարցին, թե դեռ որքա՞ն ժամանակ է մտադիր շարունակել ռեկորդների գրոհը, Դավիթ Ֆահրադյանը պատասխանեց. «Դժվարանում եմ ասել: Բայց քանի դեռ զգում եմ, որ կարող եմ, շարունակելու եմ: Իսկ երբ ժամանակը վրա հասնի, հեռանալու եմ հաղթած»

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930