Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Մարգարյանի պապերի գյուղում հարգեցին Արցախում նահատակված 20-ամյա հերոսի հիշատակը (Ֆոտոշարք)

Սեպտեմբեր 15,2016 21:00

ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի պապերի գյուղում՝ Շիրակի մարզի Լուսաղբյուրում, որի միջնակարգ դպրոցը կրում է հենց Անդրանիկ Մարգարյանի անունը, այսօր բացվեց նախնական զինվորական պատրաստվածության դասասենյակ ՝ ի հիշատակ Ջեբրայիլում նահատակված հերոսի՝ 20-ամյա Խաչատուր Հարությունյանի։

gyumri_91 gyumri_9 gyumri_8 gyumri_7 gyumri_6 gyumri_4 gyumri_3 gyumri_2 gyumri_1

Նրան Արցախում ճանաչել են Կասկա մականունով։ Մեկ  տարի չորս ամիս Արցախում ծառայած Խաչատուրը զոհվել էր մայիսի 17-ին ժամը 00․50-ին դիպուկահարի կրակոցից։

Լուսաղբյուրցիները և անչափ հպարտ էին, որ հերոս են տվել հայրենիքին, և չէին կարող թաքցնել վիշտը․ անդադար արտասվում էին։ Գյուղում հպարտորեն նշում են՝ այն դիրքերը, որը հսկել է Խաչատուրը, թշնամին չի կարողացել սողոսկել․ անգամ մեկ մետր առաջ գալ։  Խաչատուրը կես թիզ հող անգամ չի զիջել թշնամուն՝  իր կյանքը դնելով զոհասեղանին։

Նշենք, որ այս գյուղի բնակիչները աչքի են ընկնում իրենց բացառիկ հայրենասիրությամբ․ նրանց նախնիները Արևմտյան Հայաստանի Մուշ ու Բասեն գավառներից տեղահանված մարդիկ են։ Գյուղը հիմնադրվել է 1826-1829 թթ․-ին, իսկ Հայոց Մեծ եղեռնի ժամանակ Մուշի Ղարս գյուղի բնակիչներից շատերը ապաստան են գտել Լուսաղբյուրում։ Նրանց  թվում են եղել նաև Անդրանիկ Մարգարյանի պապերը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930