Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Հայրապետյան. Կարո Եղնուկյանի մեղադրանքը շինծու է եւ արհեստական

Սեպտեմբեր 16,2016 13:50

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ սեպտեմբերի 16-ին քննվում է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի բողոքն ընդդեմ Գլխավոր դատախազության անգործության:

Կարո Եղնուկյանին ներկաները դիմավորեցին ծափահարություններով եւ «բրավո» վանկարկումներով: Դատական նիստի ընթացքում Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը ասաց, որ չորս տիպի գործողություններ են մեղսագրվել իր պաշտպանյալին` որ ձգտել է պահպանել ռադիոկապ, որ տեղեկատվություն է տարածել, թե տեխնիկան շարժվում է այդ ուղղությամբ եւ այդպիսով կասեցրել է իրավապահների գործողությունները, որ միջոցառումներ է ձեռնարկել՝ Ազատության հրապարակից տեղափոխվելու Խորենացի փողոց,  որ ապատեղեկատվություն է տարածել, թե տրամադրված սնունդի հետեւանքով «Սասնա ծռեր» խմբավորման անդամները թունավորվել են. «Մեղադրանքը շինծու է եւ արհեստական: Նախ եւ առաջ Կարո Եղնուկյանը նման բան չի իրականացրել, եւ չկա որեւէ նյութ, որ կհաստատեր դա»:

Տիգրան Հայրապետյանը նշեց, որ անգամ, եթե Կարո Եղնուկյանը կատարած լիներ վերոնշյալ արարքները, ապա դրանք քրեական հետապնդում չեն նախատեսում. որեւէ մեկի մտքով չէր կարող անցնել, որ նման արարքների համար կարող է մեղադրանք առաջադրել: Նա ընդգծեց, որ Կարո  Եղնուկյանին առաջադրված մեղադրանքները չեն առաջադրվել «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին:

Դատախազ Պետրոս Պետրոսյանը առարկեց բողոքի դեմ. կեղծիք հնարավոր չէր կատարվել: Նա նշեց, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից ոմանց առաջադրվել է 218, 219 հոդվածներով մեղադրանք: Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանին մեղադրանք էր առաջադրվել 218, 219 հոդվածների երրորդ մասով, այն է՝ պատանդներ եւ շենք, շինություններ պահելուն աջակցելը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930