Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Եսայանը Սոչիում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Սեպտեմբեր 16,2016 17:10

ՀՀ Անկախության հռչակման 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում ս/թ. սեպտեմբերի 15-ին ք.Սոչիի Ձմեռային թատրոնի դահլիճում տեղի է ունեցել ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի հանդիպումը ՌԴ Կրասնոդարի երկրամասի և ք.Սոչիի հայ համայնքային կառույցների ղեկավարների և անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Սոչիի քաղաքապետի տեղակալ Մուգդին Չերմիտը, Ռուսաստանի հայերի միության ք.Սոչիի տարածաշրջանային մասնաճյուղի ղեկավար Հմայակ Ուստյանն ու ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը:

Իր բացման խոսքում ՌԴ-ում ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել տեղի համայնքային կառույցներին հայապահպանությանն ուղղված շարունակական ջանքերի և հայրենիքին ցուցաբերած աջակցության համար: Դեսպան Եսայանն ընդգծել է նաև համայնքային կյանքի զարգացմանն անհրաժեշտ տեղի իշխանությունների կողմից ստեղծված բարենպաստ պայմանների կարևորությունը: Իր ելույթում ՌԴ-ում ՀՀ դեսպանն անդրադարձել է նաև անկախության տարիներին Հայաստանի նվաճումներին, հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների ներկայիս փուլին, Հայաստանի մասնակցությանը եվրասիական տարածքում ընթացող ինտեգրացիոն ծրագրերին և ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին:

Նշենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպան Օ.Եսայանը սեպտեմբերի 8-ին և 13-ին համանման ձևաչափով հանդիպումներ է ունեցել նաև Սանկտ-Պետերբուրգի և Մոսկվայի հայ համայնքային կառույցների ղեկավարների և անդամների հետ:

 

 

ՌԴ-ում ՀՀ դեսպանության
Մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930