Լրահոս
Օրվա լրահոսը

«Շնորհավոր մեր միակի, մեր թանկարժեք Հայաստանի Հանրապետության 25-ամյակը». Անահիտ Բախշյան

Սեպտեմբեր 20,2016 12:25

Իմ սիրելի ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ,

Շնորհավոր մեր միակի, մեր թանկարժեք ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 25-ամյակը: Նա դեռ մի երիտասարդ է, որի մանկությունն անցել է ցավի, սովի ու պատերազմի միջով, կորցրել է իր բազում քաջ զավակներին, ազատագրել ԱՐՑԱԽՆ ու ապրել ՀԱՂԹԱՆԱԿԻ ԲԵՐԿՐԱՆՔԸ:

Մանկության դժվար, ցավոտ ու սոված տարիների հետևանքով նրա մարմինը մեծացել է անառողջ, տառապում է մի հիվանդությամբ, որը քաղաքական իմաստուն գաղափարների, Արևի ու լույսի պակասության հետևանք է: 25 տարեկան մեր երիտասարդ պետությունն այսօր ամենաշատը կարիք ունի յուրաքանչյուրիս, յուրաքանչյուր ՀԱՅԻ բերած լույսի, գիտելիքի, կորովի ու ջանքի:

Առանց մեզ խնայելու բազմապատկենք մեր նյութական ներդրումները, ներարկենք մեր միակի մարմինը սիրառատ ավյունով, պարուրենք մեր սրտի ողջ ջերմությամբ ու առողջացնենք մեր 25-ամյա պետությունը՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, որպեսզի եկող սերունդների համար ապահովենք ապաքինված ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, արժանապատիվ կեցություն ու հպարտություն՝ ի փառս աշխարհասփյուռ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ:

ԿԵՑՑԵ՛ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽ ՄԱՐԶԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930