Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆինանսների նոր նախարարի ֆինանսները

Սեպտեմբեր 20,2016 18:32

Այսօր  ՀՀ նախագահի հրամանագրով ֆինանսների նախարար է նշանակվել Վարդան Արամյանը, որը մինչ այս զբաղեցրել է նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը:

2008-2013 թվականները Արամյանը եղել է ֆինանսների նախարարի տեղակալ, մինչ այդ տարիներ շարունակ աշխատել է Կենտրոնական բանկում, տարբեր միջազգային կազմակերպություններում ՀՀ ներկայացուցիչն է եղել:

Ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողում հրապարակված տվյալների՝ 2011 թ. սկզբում Վարդան Արամյանի  հարստությունը եղել է 18 միլիոն 450 հազար դրամ,  եւ 10 հազար դոլար: Արամյանը տարին փակել է եկամուտներն ավելացնելով՝ 24 միլիոն 250 հազար դրամով եւ 10 600 եվրոյով:  Վարդան Արամյանի հայտարարագրում նշված է՝ աշխատանքի վարձատրություն եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 10 միլիոն 735 հազար դրամ, այլ եկամուտները՝ 8 640 եվրո: 2012 թ. սկզբին  պարոն Արամյանի դրամական եկամուտներն ավելացել են եւ կազմել՝ 24 միլիոն 250 հազար դրամ, իսկ նրա  եվրոները նույն են մնացել՝ 10 600: Տարին Արամյանը փակել է ֆինանսները նվազեցնելով՝ 20 միլիոն 250 հազար դրամով, եւ 10 հազար եվրոյով:  Աշխատանքի վարձատրություն եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են՝ 10 միլիոն 688 հազար դրամ, 12 միլիոն դրամ էլ եկամուտ է ստացել փոխառություններից:

Նախագահի աշխատակազմում պաշտոնը ստանձնելու պահին Վարդան Արամյանի դրամական միջոնցերը կազմել են 23 միլիոն 800 հազար դրամ եւ 10 հազար եվրո, աշխատանքի վարձատրություն կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են՝  15միլիոն 856 հազար դրամ, փոխառություններից եկամուտները՝ 12 միլիոն դրամ, տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը եւ այլ հատուցումը՝940 հազար դրամ, այլ եկամուտները՝  13 հազար 760 եվրո: Այս նույն տարում Արամյանը հայտարարագրել է  2 բնակարան, 1 ավտոտնակ եւ հողամաս:

2013 թ. պարոն Արամյանը հայտարարագրել է 20 միլիոն 250 հազար դրամ՝ տարեսկզբին, տարեվերջին՝ 24 միլիոն 700 հազար դրամ, եւ 10 հազար դոլար: Աշխատանքի վարձատրություն կամ դրան հավասարեցված այլ վճարումները՝ 7,7 միլիոն դրամ, տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը եւ այլ հատուցումը՝ 1 միլիոն դրամ եւ 5 120 եվրո:

2014 թվականին, երբ արդեն Արամյանը նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր 22 միլիոն 673 հազար դրամով վաճառել է մեկ բնակարան: 
Փոխառության գումարի չափը հարկային տարվա սկզբում՝ 8 միլիոն դրամ, ապա փոխառություն է հանձնել 9,9 միլիոն դրամ, եւ վերադարձվել է 14,9 միլիոն դրամ, հարկային տարվա վերջում  Արամյանի փոխառության չափը կազմել է 3 միլիոն դրամ: 2014-ին Արամյանի դրամական միջոցները կազմել են՝ 16,7 միլիոն դրամ եւ 10 հազար դոլար, տարվա վերջում մի փոքր նվազել են նրա դրամական միջոցները, կազմելով՝  16 միլիոն դրամ, իսկ դոլարային միջոցները նույնությամբ պահպանվել են: Նույն տարում պարոն Արամյանի շխատանքի վարձատրություն կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 7 միլիոն դրամ, այլ եկամուտները՝ 9 730 եվրո:

Ստացված փոխառությունները 20 միլիոն դրամ, տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը եւ այլ հատուցումը՝ 745 հազար դրամ:

2015 թվականին Վարդան Արամյանը 52 հազար դոլարի փոխառություն է ունեցել, 3 միլիոն էլ՝ դրամով: Նրա դրամական միջոցները նախորդ տարեսկզբին կազմել են 16 միլիոն դրամ, տարեվերջում՝ 1 միլիոն դրամ, 2015-ի սկզբում Արամյանն ունեցել է 10 հազար դոլար, տարվա վերջում այս գումարն ամբողջությամբ ծախսված էր: 2015-ին Արամյանի աշխատանքի վարձատրության չափը կազմել է 10 միլիոն 134 հազար դրամ, փոխառությունից ստացած եկամուտները 817 հազար դրամ, այլ եկամուտները՝ 8 հազար եվրո:

Վարդան Արամյանը նախագահի աշխատակազմում պաշտոնը ստանձնելուց հետո 2013-ին  իր հայտարարագրում նշել է, որ եղբայրը՝ Հայկ Արամյանը, ոստիկանության ՔԳՎ Նոր Նորքի քննչական բաժնի քննիչ է եղել, իսկ հայրը՝ Սարիբեկ Արամյանը, Արաբկիր եւ  Քանաքեռ-Զեյթունի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Արամյանը եղբոր եւ հոր պաշտոնների փոփոխությունների մասին հետագայում հայտարարագրերում ոչինչ չի նշել, սակայն նշված դատարանում ներկայումս Սարիբեկ Արամյանը չի աշխատում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930