Լրահոս
Օրվա լրահոսը

Էմիլ Ամիրխանյանը և Արտաշես Խուրշուդյանը պարգևատրվեցին «Ներսես Շնորհալի» արծաթե հուշամեդալներով

Սեպտեմբեր 20,2016 18:46

Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Էմիլ Ամիրխանյանը և Հեռաուսուցման վարչության պետ Արտաշես Խուրշուդյանը ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ  ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հրամանով պարգևատրվել են Արդարադատության նախարարության «Ներսես Շնորհալի» արծաթե հուշամեդալներով:

Սեպտեմբերի 20-ին ՀՀ արդարադատության նախարարությունում տեղի ունեցավ հուշամեդալների հանձնման արարողությունը: ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, հանձնելով հուշամեդալները, շնորհավորեց պարգևատրվածներին և հատուկ ընդգծեց ակադեմիայի կայացման գործում նրանց ունեցած մեծ ներդրումը:

medal-2

«Այդ արդյունքը չէր գրանցվի, եթե չլինեին իրենց գործին նվիրված աշխատակիցներ՝ ի դեմս Ակադեմիայի նախկին ռեկտոր Ռուբեն Մելիքյանի: Կառույցի կայացման գործում մեծ ներդրում ունեցավ նաև Էմիլ Ամիրխանյանը, որի կազմած աշխատանքային ծրագրերը բարձր գնահատականի են արժանանում և՛ տեղացի, և՛ միջազգային գործընկերների կողմից: Ցանկանում եմ հատուկ ընդգծել նաև Արտաշես Խուրշուդյանի կատարած աշխատանքը՝ Ակադեմիայում հեռավար ուսուցման համակարգի ներդրման գործում, որն օրինակելի է դարձել Եվրոպայի խորհրդի համար»,- ասել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը՝ նրանց մաղթելով նորանոր հաջողություն:

Արդարադատության ակադեմիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930