Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանի նոր գիրքը` նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին

Սեպտեմբեր 20,2016 20:30

Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ օրերս Դամասկոսի «Ալ-Շարկ» հրատարակչությունում լույս է ընծայվել Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանի երկու մասից բաղկացած «Հայաստանը՝ երեկ և այսօր» տպագրված մենագրությունը:

Աշխատության առաջին մասում հեղինակն արաբ ընթերցողին է ներկայացնում հայ ժողովրդի պատմական անցյալը, Հայաստանի պատմական բաժանումները՝ հիմնական շեշտը դնելով Օսմանյան Կայսրությունում արևմտահայության պատմական դրվագների վրա: Մենագրության մեջ առանձնահատուկ տեղ է հատկացվել արևմտահայության վիճակին, Ցեղասպանության երեք փուլերին՝ սուլթան Աբդ ալ-Համիդի, երիտթուրքերի և քեմալական Թուրքիայի ժամանակահատվածներին:

«Հայկական հարցը» բաժնում հեղինակը հանգամանորեն անդրադարձ է կատարել Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը: Հեղինակը նաև առանձնահատուկ տեղ է հատկացրել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ վերջին 10-ամյակի ընթացքում Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ կատարված մեծ ծավալի աշխատանքներին:

Դեսպան Փոլադյանը լուսաբանել է հայ-արաբական պատմական առնչությունները`  ներկայացնելով Հայաստանի և արաբական աշխարհի միջև գոյություն ունեցող միջպետական հարաբերությունների պատմությունը և ներկան:

Աշխատության երկրորդ բաժնում` «Հայաստանի Հանրապետությունը 1991-2016թթ»,  հեղինակը հանգամանորեն լուսաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, ներկայացրել խնդրի պատմական ասպեկտները և հարցի էությունը խեղաթյուրելու Ադրբեջանի ապակառուցողական փորձերը:

Արշակ Փոլադյանը անդրադարձ է կատարել Հայաստանի Հանրապետության վարչական բաժանումներին, պատմամշակութային ժառանգությանն ու գիտամշակութային ներուժին:

Սիրիայում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930