Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ֆլեշ մոբեր ամբողջ հանրապետությունում

Սեպտեմբեր 21,2016 13:18

Այսօր՝ ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի օրը, «Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ վերաթողարկվել է ուղիղ 25 տարի առաջ այս օրերին տպագրված «Հայաստանի Հանրապետութիւն» օրաթերթի համարը, որտեղ զետեղված են ՀՀ անկախության հանրաքվեի արդյունքները, անկախությանը նվիրված այլ նյութեր։ «Հայաստանի Հանրապետութիւն» օրաթերթի 1991թ. սեպտեմբերի 23-ի պատմական համարի 30 հազար օրինակները բաժանվում են Երևանում և ՀՀ բոլոր մարզերում։ Ծրագիրն իրականացվում է  ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։

«Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի տեղեկատվական այս ակցիային միացել և թերթերի օրինակները տարածվում են նաև ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից դրամաշնորհ ստացած մյուս հասարակական կազմակերպությունները՝ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա», «Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում», «Գեղարեգ» կրթամշակութային, «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունները, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մարզային կենտրոններն ու նրանց կամավորները, ուսանողական խորհուրդները, բազմաթիվ հասարակական կազմակերպություններ։ Մասնավորապես, «ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն թերթի օրինակները տարածում է Լոռու մարզում և այլն։ Դրանք մարդկանց են փոխանցվում տարբեր ֆլեշմոբերի միջոցով, մարդաշատ վայրերում, տոնական միջոցառումների ժամանակ։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930