Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Շիրխանյանի փաստաբանը դեռ որոշում չունի

Սեպտեմբեր 22,2016 21:50

«Ես դեռ այդքան վստահ չեմ` մինչեւ դատարան ինչ-որ քայլեր կանե՞նք, թե՞ ոչ: Նյութերին կծանոթանամ, հետո կորոշենք»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք, նախորդ տարվա նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից  Նորք Մարաշում վնասազերծված խմբի պարագլուխ ներկայացվող Արթուր Վարդանյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝  պետական իշխանությունը յուրացնելուն նախապատրաստվելու  հոդվածով:

Այս գործի շրջանակներում թվով 20 հոգու նույն մեղադրանքն է առաջադրվել:  Խստացվել է նաեւ Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի մեղադրանքը:  Վահան Շիրխանյանը մեղադրանքը համարել է «թատերական բեմադրություն» եւ հայտարարել, որ «իրական հանցագործները նրանք են, ովքեր մեղադրանքները սարքում են»:

Հայկ Ալումյանը նախաքննության ավարտին մեղադրանքի խստացումը «ճիշտ ձեւ» չի համարում, բայց ասում է, որ իր պրակտիկայի ընթացքում հանդիպել է նման դեպքերի: Իր պաշտպանյալի նկատմամբ նման որոշման համար քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է` հարցին, փաստաբանն ասաց` քաղաքականության մասնագետ չէ, քաղաքականությունից չի ցանկանում խոսել:

Դիտարկմանն էլ, որ խոսակցություններ կան, թե նման խստացումները հատուկ են արվում, որպեսզի այդ մարդիկ չհայտնվեց անկախության 25-ամյակի առիթով նախատեսվող համաներման ցանկում, Հայկ Ալումյանը հակադարձեց. «Ես չեմ տեսնում համաներում կա՞: Կարծես թե` չկա: Համաներման մասին խոսակցությունները տասը տարի է լսում եմ»:

Հիշեցնենք, նախօրեին, կալանավայրում գտնվող ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանի շահերի պաշտպանն էլ  Aravot.am-ին էր փոխանցել իր պաշտպանյալի բաց նամակը, որում տեղեկացվում էր Խաչիկ Ավետիսյանի մեղադրանքի խստացման մասին: Վերջինս էլ որոշել է Սերժ Սարգսյանին վերադարձնել նրա տված պարգեւները` թվով ութ մեդալ:

 Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930