Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպեց ԵՏՀ կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանին

Սեպտեմբեր 23,2016 13:45

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը սեպտեմբերի 23-ին հանդիպեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանին:

Կ. Մինասյանը, ով կոլեգիայում համակարգում է ներքին շուկաների, տեղեկատվայնացման և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտը, շնորհավորեց Վ. Մարտիրոսյանին նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Նա կարևորեց տրանսպորտի և կապի նախարարության հետ համագործակցությունը` շեշտելով, որ «Այ Թի» ոլորտը ժամանակի հրամայականն է դարձել:

Նախարար Վահան Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի համար` նշեց. «Կապի բնագավառում Հայաստանում շատ զարգացած են տեղեկատվական տեխնոլոգիաներն ու ենթակառուցվածքները: Կաշխատենք, որպեսզի թվային ինտեգրացիոն գործընթացներում շատ արագ հասնենք հաջողության»:

Նախարարը բարձր գնահատեց Եվրասիական տնտեսական միության դերը Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև մյուս ճյուղերի զարգացման գործում` հույս հայտնելով, որ երկկողմ համագործակցությունը կդրվի ամուր հիմքերի վրա:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930