Լրահոս
Օրվա լրահոսը

Սարի թաղի բնակիչները համաներում են պահանջում. «Նրանք «Սասնա ծռերին» չեն աջակցել»

Սեպտեմբեր 26,2016 15:07

«Ազատ արձակեք մեր տղաներին», «Վերջ տվեք անօրինականությանը» եւ համանման պաստառներով խորհրդարանի դարպասների մոտ բողոքի ակցիա են իրականացնում «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավման ժամանակ Սարի թաղում տեղի ունեցած բախումների հետևանքով կալանավորված երիտասարդների ընտանիքների անդամները: Նրանք պահանջում են համաներում կիրառել իրենց որդիների նկատմամբ, քանի որ այդ կալանավորումներն անօրինական են համարում:

«Նրանք «Սասնա ծռերին» չեն աջակցել, տարբեր կենցաղային հարցերի պատճառով, գտնվել են իրադարձությունների կիզակետում: Տեսանյութեր կան, նայեք՝ կտեսնեք: Ոստիկաններն էլ ձեռքները ծալած չեն նստել: Զենք են հանել, մարդիկ հարցրել են՝ ժողովրդի՞ վրա ես հանում, ասել են՝ քո գործը չի: Մարդը կարա վախից քար գցի, տեսնում են՝ զենք կա, քար են գցում. էդ ի՞նչ հանցանք ա»,- Aravot.am-ի հետ զրույցներում պնդում էին ակցիայի մասնակիցները:

Կալանքի տակ գտնվողների ծնողները լսել են, որ հնարավոր է համաներում կիրառվի: Արտահերթ նստաշրջանի օրակարգում նման հարց չկա: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում եւս նման նախագիծ դեռ շի դրվել շրջանառության մեջ: Համաներման մասին հստակ տեղեկություններ չկան, սակայն դրա հնարավորության մասին խոսակցություններն էլ չեն դադարում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930