Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի հետ միացյալ ՀՕՊ ստեղծելու որոշմանը

Սեպտեմբեր 26,2016 17:44 Share

Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել կովկասյան տարածաշրջանում Հայաստանի հետ համատեղ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միացյալ տարածաշրջանային համակարգ ստեղծելու որոշմանը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Օրինագիծը ներկայացվել է Ռուսաստանի Դաշնության նախագահին, որն այն պետք է փոխանցի Պետդումայի հաստատմանը:

Կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի հետ ՀՕՊ միացյալ համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը ստորագրվել էր 2015թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում: Փաստաթղթի տակ ստորագրել էին Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանը և Սերգեյ Շոյգուն:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել